Armenian text to speach

Իրավապահ համակարգում սպասում են Փաշինյանի որոշմանը․ քաղաքական իշխանությունը փորձում է համոզել ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունը փորձում է համոզել Արամ Ղազարյանին համաձայնվել ոստիկանության փոփոխությունների հետ և ստանձնել Փրկարար ծառայության պետի պաշտոնը։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունը 2 օր առաջ որոշել է ՆԳՆ Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանին նշանակել ոստիկանապետ, իսկ Արամ Ղազարյանին՝ Փրկարար ծառայության պետ, ու անունը դնել փոփոխություններ։ Սակայն, ինչպես մեզ հայտնում են իրավապահ աղբյուրները, Ղազարյանը այս տեղափոխությունների հանգամանքը խիստ բացասական է ընդունել, ու անգամ ՔՊ-ականները կասկածներ ունեն, որ չի բացառվում՝ նա չընդունի առաջարկը։

Փորձեցինք տեղեկությունը պարզել ՆԳՆ-ից, սակայն հրաժարվեցին մեկնաբանել։

Նշենք, որ 168-ը գրել էր, որ Կամո Ցուցուլյանը նշանակվում է ՀՀ ոստիկանապետ։

Ի դեպ, Արամ Ղազարյանը 2025 թվականի հունիսի 3-ին էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել ՆԳՆ ոստիկանության պետ՝ ներքին գործերի նախարարի տեղակալ։ Ըստ էության, նա 7 ամիս պաշտոնավարեց ոստիկանապետի պաշտոնում։

Քնար Մանուկյան




Լրահոս