Armenian text to speach

Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի պատճառով եվրոպական երկրների նկատմամբ 10% մաքսատուրքերի սահմանման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վաշինգտոնի վարչակազմը 10% մաքսատուրք է սահմանում Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ֆինլանդիայի և Նիդեռլանդների նկատմամբ: Մաքսատուրքերն ուժի մեջ կմնան մինչև Գրենլանդիան Միացյալ Նահանգների կողմից ձեռք բերելու վերաբերյալ համաձայնության հասնելը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Սկսած 2026 թվականի փետրվարի 1-ից՝ վերը նշված բոլոր երկրների (Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Նիդեռլանդներ և Ֆինլանդիա) վրա կգործի 10% մաքսատուրք Միացյալ Նահանգներ առաքվող բոլոր ապրանքների համար։ 2026 թվականի հունիսի 1-ին այս մաքսատուրքերը կբարձրանան մինչև 25%», – գրել է նա Truth Social սոցիալական հարթակում։ «Այս մաքսատուրքերը կգանձվեն և կվճարվեն մինչև Գրենլանդիայի լիարժեք և ամբողջական ձեռքբերման վերաբերյալ համաձայնության հասնելը», – հավելել է Թրամփը։




Լրահոս