Սիրիայի անցումային կառավարությանը ենթակա Պաշտպանության նախարարությունը լիովին դադարեցրել է ռազմական գործողությունները երկրի հյուսիս-արևելքում։ Այս մասին ասվում է SANA լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։
«Մենք հայտարարում ենք բոլոր ճակատներում հրադադարի ուժի մեջ մտնելու և բոլոր հակամարտության գոտիներում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին՝ բնակիչների իրենց բնակավայրեր վերադառնալու և կառավարության գործողությունները վերսկսելու համար անվտանգ միջանցքներ բացելու նախապատրաստման և», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան հաստատել է քրդական ուժերի հետ հրադադարի նոր համաձայնագիրը։ Փաստաթղթում նշվում է, որ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր էր-Զոր և Ռաքքա նահանգները կանցնեն Սիրիայի անցումային կառավարության լիակատար վերահսկողության տակ։ Բանակը կապահովի տարածաշրջանի բոլոր սահմանային անցակետերի և նավթագազային հանքավայրերի անվտանգությունը։





























