
ՀՀ նախագահի հրամանով Քաղաքաշինության նախարար է նշանակվել ՀՀ Կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Armlur.am-ը ներկայացնում է նորանշանակ նախարարի գույքի ու եկամուտների հայտարարագիրը: Նորանշանակ նախարարը ունեցվածքի հայտարարագիրը ներկայացրել է մարտի 5-ին:
Անշարժ գույք բաժնում նախարարը հայտարարագրել է երկու հողամաս, անհատական բնակելի տուն, բնակարան և ավտոտնակ: Սարգսյանի շարժական գույքի մասին ոչ մի տվյալներ չկան: Սակայն նա ունի 50.000 դրամ արժողությամբ բաժնեմաս:
Անդրադառնանք նորանշանակ նախարարի դրամական միջոցներին: Սարգսյանը հայտարարագրել է 32.000.000 դրամ, 14.000 դոլար, 3.500 եվրո:
Նարեկ Սարգսյանի եկամտի հիմնական աղբյուրը հանդիսանում են աշխատավարձերը, որոնք կազմում են 8.688.222 դրամ, 5.917.677 դրամ և 662.855 դրամ: Նրա ամբողջ եկամուտը մեկ տարվա ընթացքում կազմել է 15.268.754 դրամ: