Ազգային ժողովը սկսում է իր աշխատանքները։
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստն է։
«Հոխորտում եք ընդդիմության վրա՝ ինչի՞ չեք գնում ծանոթանում: Ընդդիմության մեծ մասը ապօրինի քրգործերի հարուցման տակ է ու ըստ օրենքի իրավունք չունի ծանոթանալու զեկուցին»,- արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հայտարարեց ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով. «Հոխորտացեք Նիկոլ Փաշինյանի վրա, որ հարձակում է գործել ՀԱՍԵ-ի վրա, հոխորտացեք էդ ուղղությամբ, ոչ թե ընդդիմության վրա»:
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ընդդիմադիր Գեղամ Մանուկյանին, ասել էր. «Պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին: Գնացե՛ք, ծանոթացե՛ք»:
Մանրամասները՝ տեսանյութում․






























