Ազգային Ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Տարկետում ստացած և իրենց ուսումնառությունն այս բուհերում իրականացնող քաղաքացիները հնարավորություն են ստանալու ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի ՀՀ Կառավարության կողմից սահմանված ոլորտում Հայաստանում աշխատելու համար, և դրանից հետո կարող են ազատվել զինվորական ծառայությունից:
Անդրեասյանի խոսքով՝ այս կարգավորման հիմքում դրված է մի պարզ տրամաբանություն, որ մեր այն քաղաքացիները, որոնք իրենց սեփական միջոցներով, հաղթահարելով համապատասխան խոչընդոտները, արդեն իսկ ուսումնառության հնարավորություն են ստացել աշխարհի ամենահեղինակավոր բուհերում, ունենան բավարար մոտիվացիոն գործիքակազմ՝ վերադառնալու և իրենց գիտելիքներն ու հմտությունները մեր երկրին ի նպաստ ծառայեցնելու:
«Այսպիսով, մենք մի կողմից կապահովենք, որպեսզի նրանց վերադարձն անպայմանորեն տեղի ունենա, մյուս կողմից՝ Կառավարության ենթաօրենսդրական ակտի շրջանակում տրված կարգավորումներով ուղղորդենք նրանց գիտելիքի ու հմտությունների կիրառումը հենց այն ոլորտներում, որի կարիքն առավելապես զգում ենք»,- ընդգծել է նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում․





























