Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հահոյանքներ, դիրքում չքնելու հարց․ ի՞նչն է եղել Վարդենիսի խրամատում զինվորին մшհվան պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված զինվոր Վահան Պետրոյանի հասցեին տևական ժամանակ հայհոյանքներ են հնչել։

Մեզ հասած բացառիկ տեղեկություների համաձայն, զինվորի հասցեին հայհոյանքները հնչել են դիրքում չքնելու, խրամատը մաքրելու հարցի շուրջ, որից հետո 6 ամսվա զինծառայողին գտել են ինքնասպան եղած։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան Վահան Պետրոյանն է։

Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում։
Պաշտպանության նախարարությունը հունվարի 14-ին էր հայտնել, որ հայտնաբերվել է զինծառայող Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնեց, որ զինվորին ինքնասպանության են հասցրել և քրեական վարույթով կա մեկ ձերբակալված։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս