Հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 157 հազար 345 ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.6%-ով: Ինչ վերաբերում է իրական աշխատավարձի աճին, ապա վերջինիս շատ ավելի փոքր է. հունվար-մարտին տարեկան կտրվածքով գրանցվել է 4.6% գնաճ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար-մարտին պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 136 հազար 730 ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 187 հազար 723 ՀՀ դրամ: