ՀՀ վարչապետի որոշումներով Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ:
Կամո Ցուցուլյանն ազատվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:
Armlur.am-ը գրել էր, որ քաղաքական իշխանությունը փորձում է համոզել Արամ Ղազարյանին համաձայնվել ոստիկանության փոփոխությունների հետ և ստանձնել Փրկարար ծառայության պետի պաշտոնը։





























