Armenian text to speach

Նոր կարգավորումներ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այժմ ունենք 1200-ից ավելի հետախուզման մեջ գտնվող տղաներ, որոնց 27 տարին լրացել է եւ չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն այլընտրանք. Հայաստան վերադառնալու դեպքում նրանք կդատապարտվեն: Այս մասին հայտարարել է պատգամավոր Հայկ Սարգսյանը ՀՀ ԱԺ հունվարի 19-ի հերթական նիստում՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Պատգամավորի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությամբ մասնավորապես՝ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալ Հայաստանի Հանրապետություն եւ ընտրել նշված հինգ տարբերակներից մեկըգ

1. ծառայել 24 ամիս ժամկետով,

2. ծառայել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ,

3. ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 մլն դրամ,

4. ծառայել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 10 մլն դրամ,

5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ:

Հայկ Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող կարգավորումների վերաբերյալ:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ներկայացմամբ Կառավարությունը նախագծի ընդունման վերաբերյալ առարկություններ չունի:

Ելույթներում պատգամավորները ներկայացրել են իրենց դիտարկումները եւ առաջարկները քննարկվող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:

Եզրափակիչ ելույթներում Հայկ Սարգսյանը, Արմեն Խաչատրյանը եւ Արման Սարգսյանն անդրադարձել են պատգամավորների բարձրացրած հարցերին եւ դիտարկումներին:




Լրահոս