Armenian text to speach

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 12-18-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հունվարի 12-18-ը:

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.23 մ (18.01.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հունվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.081 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հունվարի 18-ը ներառյալ՝ 2.779 մլն.մ³:




Լրահոս