Ռուսաստանի Դաշնությունը պետք է ուկրաինական սահմանից հեռացնի զորքերը. Радио Свобода-ի հետ զրույցում հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, գրում է comments.ua-ն։
«Ռուսաստանը միացրել է ուկրաինական տարածքի մի մասը՝ Ղրիմը, և ԵՄ-ն ունի շատ հստակ դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ։
Ռուսաստանը կենտրոնացնում է իր զորքերն Ուկրաինայի հետ սահմանին, սակայն այդ զորքերը պետք է վերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր։ Դա կլինի Ռուսաստանի կողմից կատարած լավագույն քայլը Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործում»,- եզրափակել է Ֆյուլեն։