Armenian text to speach

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել:

Քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության ներկայիս վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նշվում է, թե Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարին է փոխանցել Ադրբեջանի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև կարգավորման և խաղաղության գործընթացի հեռանկարների վերաբերյալ:

Դրական են գնահատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկված քայլերը, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները: Ընդգծվել է «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնության իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։




Լրահոս