ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան պետք է կենտրոնանա Ուկրաինայի հակամարտության վրա, այլ ոչ թե Գրենլանդիայի։
«Եվրոպան պետք է կենտրոնանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վրա, քանի որ, անկեղծ ասած, դուք տեսնում եք, թե որտեղ է դա նրանց հասցրել», – ասել է Թրամփը NBC-ին տված հարցազրույցում։
«Սա այն է, ինչի վրա պետք է կենտրոնանա Եվրոպան, ոչ թե Գրենլանդիայի», – հավելել է նա։

















































































