93 տարեկան հասակում մահացել է իտալացի ոճաբան Վալենտինո Գարավանին, որը Valentino նորաձևության տան հիմնադիրն է։
Նա մահացել է Հռոմի իր տանը։
Գարավանիին վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 21-ին և 22-ին, իսկ ուրբաթ օրը՝ հունվարի 23-ին, նրան կհուղարկավորեն Աստվածամոր մեծ եկեղեցում (Սանտա Մարիա Մաջորե)։
Գարավանին զգալի հետք է թողել նորաձևության աշխարհում՝ դառնալով շքեղության և էլեգանտության խորհրդանիշ:























