
Շոտլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Եվրո-2020»-ի հանդիպումները Գլազգոյում անցակացնելու հայտ է ներկայացրել UEFA. հայտնում է Sky Sports-ը:
Ֆեդերացիայի ներկայացուցիչները հուսով են, որ քաղաքը կընդունի խմբային փուլի մի քանի խաղ և 1/4 եզրափակչի 1 հանդիպում:
UEFA-ն իր հերթին չի բացառել Եվրոպայի 2020-ի առաջնությունը բրիտանական 3 քաղաքում անցկացնելու տարբերակը:
Ընդհանուր առմամբ՝ առաջնության խաղերը կանցկացվեն 13 քաղաքում: