Armenian text to speach

Հունվարի 27-ը սահմանվեց Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր․ այն կլինի ոչ աշխատանքային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունվարի 27-ը կսահմանվի հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային։

Ազգային ժողովն ընդունեց օրենքի նախագիծը։

«Ազգային ժողովն ընդունեց իմ և Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը, որով հունվարի 27-ը սահմանվում է որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»՝ ոչ աշխատանքային։

Մեր խնդրանքով նախագահը օրենքը հնարավորինս շուտ կստորագրի, որպեսզի այն ուժի մեջ մտնի արդեն այս տարի, հետևաբար այս հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային։

Շնորհակալ ենք նախագահին՝ ըմբռնման համար։

Փառք նահատակներին, խաղաղություն նրանց ժառանգներին, հարազատներին ու բոլորիս»։

Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռուբեն Ռուբինյանը։




Լրահոս