«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն արդեն մի քանի օր է` կանոնավոր կերպով կերպով աշխատանքի է գնում ՀՀԿ-ի գրասենյակ: Նա սկսել է նախընտրական շտաբի կազմակերպչական աշխատանքները: «Ժողովուրդ»-ի` ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` ամեն օր` երեկոյան` աշխատանքից հետո, ՀՀԿ-ական բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվում են կուսակցության գրասենյակում, ճշտում իրենց անելիքները: Լուրը հաստատեց նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Աբրահամյանը ՀՀԿ նախընտրական շտաբի պետն է, հիմա այդ շտաբի կազմավորման աշխատանքների փուլն է, եւ բնական է, որ նա ՀՀԿ գրասենյակ է այցելում: ՀՀԿ շտաբի պետը ՀՀԿ պետք է այցելի, հո ԲՀԿ, ՕԵԿ կամ Կոնգրեսի գրասենյակ չի՞ այցելելու»,-«Ժողովուրդ»-ին ասաց Շարմազանովը:
ՇՏԱԲԻ ԳՈՐԾՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ