Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կամչատկայում աննախադեպ ձյան տեղումներ են. ձյան շերտը հասնում է 2.5 մետրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի Դաշնության Հեռավորարեւելյան դաշնային շրջանում՝ Կամչատկայում արդեն քանի օր է ձյան առատ տեղումներ են։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ձյան նման տեղում Կամչատկայում չի եղել 50 տարի շարունակ։

Ձյան շերտը հասել է 170 սանտիմետրի, մարզի որոշ շրջաններում ավելի քան 2,5 մետրի։

Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են 5 մետր բարձրությամբ ձնաբքի մասին։ Ինչպես հայտնել է Կամչատկայի հիդրոօդերեւթաբանական կենտրոնի ղեկավարը նման իրավիճակ գրանցվել է 1970-ականների սկզբին՝ կարճ ժամանակահատվածում գրանցելով մի քանի ամսվա տեղումներ։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս