Armenian text to speach

Արթիկի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու հերթական դեպքն են բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունվարի 16-ին Արթիկ քաղաքի Աբովյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Արթիկի բնակիչ 49-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչներ։ Համայնքային ոստիկանները պարզել են, որ արթիկցի տղամարդը Հոռոմ գյուղում գտնվող տանը մանրացված, չորացված կանեփ է պահում։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տան խոհանոցում հայտնաբերվել է 43,39 գրամ մանրացված և չորացված կանեփ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս