Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բոլորը Զառայի մասին միշտ դրական էին խոսում»․ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոր Նորքի Սուրբ Սարգիս Եկեղեցում Մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանի հոգեհանգստի արարողությունն է։ Զառայի մասին զրուցեցինք Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հետ։

Զառա Արամյանը մահացել է հունվարի 17-ին, 55 տարեկան հասակում։

Զառա Արամյանը հեռուստատեսության աստղն էր։ 1993-1996 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի՝ արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրությունում՝ որպես նորաստեղծ ռուսալեզու բաժնի ղեկավար։

1993-2002 թվականներին՝ Հայաստանի ազգային ռադիոյում աշխատելու տարիներին, հեղինակել է «Հյուր Զառայի մոտ» ռադիոհաղորդումը, որը 1996 թվականից տեղափոխվել է հեռուստատեսություն և անվանվել «Համով զրույց», որն էլ վարում է մինչ առողջական խնդիրների ի հայտ գալը։ Զառա Արամյանն ուներ դերասանական հարուստ փորձ, նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։

1996 թվականին «Մեր բակը», ապա 1998 թվականին «Մեր բակը 2» ֆիլմերում։ 2008 թվականին խաղացել է «Իրական պատմություններ» նովելում և վարել է «Ակկորդ» հաղորդումը:

 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս