Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ժպտերես, հումորով եմ հիշում Զառային, ամենավառ հուշերը՝ «Մեր բակ»-ից են»․ դերասանուհի Իրինա Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոր Նորքի Սուրբ Սարգիս Եկեղեցում Մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանի հոգեհանգստի արարողությունն է։ Զառայի մասին զրուցեցինք դերասանուհի Իրինա Դանիելյանի հետ, ով Զառայի հետ խաղացել էր «Մեկ բակը» ֆիլմում։

Զառա Արամյանը մահացել է հունվարի 17-ին, 55 տարեկան հասակում։

Զառա Արամյանը հեռուստատեսության աստղն էր։ 1993-1996 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի՝ արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրությունում՝ որպես նորաստեղծ ռուսալեզու բաժնի ղեկավար։

1993-2002 թվականներին՝ Հայաստանի ազգային ռադիոյում աշխատելու տարիներին, հեղինակել է «Հյուր Զառայի մոտ» ռադիոհաղորդումը, որը 1996 թվականից տեղափոխվել է հեռուստատեսություն և անվանվել «Համով զրույց», որն էլ վարում է մինչ առողջական խնդիրների ի հայտ գալը։ Զառա Արամյանն ուներ դերասանական հարուստ փորձ, նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։

1996 թվականին «Մեր բակը», ապա 1998 թվականին «Մեր բակը 2» ֆիլմերում։ 2008 թվականին խաղացել է «Իրական պատմություններ» նովելում և վարել է «Ակկորդ» հաղորդումը:

 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս