Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը` ապրիլի 24-ի կապակցությամբ, լինելով առաջին ուղերձը, դրական միտում չէր պարունակում: Ավելին, արհեստավարժ ձևով փորձ էր արվում զոհին ու դահճին նույն հարթակի վրա դնել: Սա անթույլատրելի է. վստահ է ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Մինասյանը հիշեցնում է ՀՀ նախագահի պատասխան ուղերձը, որում ասվում էր, որ թուրքական կողմից մեզ խոսքեր պետք չեն, այլ՝ գործեր, մասնավորապես՝ սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:
«ԱՄՆ-ի պետքարտուղարության և Եվրամիության ներկայացուցիչներն Էրդողանի ուղերձին դրական արձագանքեցին, որը ճիշտ չէր»,- ասաց Մինասյանը:
Պատգամավորը խոսեց նաև ՀՀ-ում տարվա առաջին երեք ամիսներին գրանցված տնտեսական աճի մասին: Բանախոսի խոսքով` առաջին եռամսյակում 3,3 տոկոս տնտեսական աճ ունենք արդյունաբերական ու գյուղատնտեսական բնագավառներում ևս: Շինարարության բնագավառում ևս ունենք փոքր աճ: