Armenian text to speach

Քրդական ուժերը դուրս են եկել Ալ-Հոլ ճամբարից և ուղևորվել դեպի Սիրիայի հյուսիս․ ՍԴՈւ-ի հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» (ՍԴՈւ) շարժումը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում հայտարարել է, որ իր զորքերը դուրս է բերել Ալ-Հոլ ճամբարից և վերաբաշխվել Սիրիայի հյուսիսային քաղաքների շրջակայքում։

«Հաշվի առնելով ԻՊ (ԻԳԻԼ) ահաբեկչական կազմակերպության խնդրի նկատմամբ միջազգային անտարբերությունը և միջազգային հանրության անկարողությունը՝ այս լուրջ խնդրի լուծման համար պատասխանատվությունը ստանձնելու համար, մեր ուժերը ստիպված են եղել դուրս բերել իրենց զորքերը Ալ-Հոլ ճամբարից և վերատեղակայվել Սիրիայի հյուսիսային քաղաքների մերձակայքում, որոնք բախվում են աճող ռիսկերի ու սպառնալիքների», – շարժման հայտարարության տեքստը մեջբերում է Rojava на русском Telegram-ալիքը։

Նշենք, որ Սիրիայի կառավարական ուժերը և տարբեր զինված խմբավորումներ ռազմական գործողություններ են սկսել երկրի քրդական բնակավայրերի դեմ։




Լրահոս