Դանիան և Գրենլանդիան քննարկում են Գրենլանդիայում և Արկտիկայում ՆԱՏՕ-ի հնարավոր առաքելություն տեղակայելու հարցը, հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը։
Նա նշել է, որ առաջարկը քննարկվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոտցֆելդտի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում։ Ըստ Պոուլսենի՝ նախաձեռնությունը համահունչ է Գրենլանդիայի կառավարության դիրքորոշմանը և այժմ քննարկվում է դրա իրականացման շրջանակը։


















































































