ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` շուտով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին պաշտոնանկ են անելու: Խոսվում է, որ ՀՀ մշակույթի նախարար կնշանակվի Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը: Վերջինս, սակայն, ծիծաղելով ասաց. «Չեմ ստացել նման առաջարկ, միտք էլ չունեմ այնտեղ գնալու, եթե նույնիսկ առաջարկեին գնալ»: Մեր այն դիտարկմանը, թե ինչու չի ընդունելու նախարար նշանակվելու առաջարկը, Ամիրյանը պատասխանեց. «Ես պրակտիկ աշխատում եմ ռադիոյում եւ շատ գոհ եմ իմ աշխատանքից»:
Վերջում նշենք, որ այս նախարարի փոփոխության մասին հաճախ է խոսվում, բայց նա «ջրի նման գնում, ավազի նման տեղում է մնում»:




Լրահոս