
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ապրիլի 25-ին՝ ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 1937 թ. ծնված Վ. Մ.-ը ապրիլի 21-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել, վերջին անգամ նրան տեսել են Սվերդլով գյուղում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել 5 հրշեջ-փրկարար՝ և «Լոռե» հասարակական փրկարարական ջոկատից 4 փրկարար:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: