Armenian text to speach

2% հետվճար՝ Հայէկոնոմբանկի Arca քարտերով անկանխիկ գործարքների դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2026 թվականի հունվարի 1-ից Հայէկոնոմբանկի Arca վճարային քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց կստանաք 2% հետվճար (քեշբեք)։

Հետվճարը տրամադրվում է 1,000 դրամը գերազանցող գործարքների դիմաց ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը:

Յուրաքանչյուր մեկ գործարքի համար հետվճարը չի կարող գերազանցել 6,000 դրամը, յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար՝ 60,000 դրամը: Ծրագրի շրջանակում շահառուները հետվճարի մասով հարկային պարտավորություններ չունեն:

Մեկից ավելի Arca վճարային քարտեր ունենալու դեպքում հետվճարի առավելագույն չափը չի փոխվում, և հետվճարը փոխանցվում է շահառուի այն քարտին, որով իրականացվել է վերջին գործարքը:

Հետվճար չեք կարող ստանալ, եթե վճարումը կատարել եք.

  • կապի և կոմունալ ծառայությունների համար,
  • ՀՀ պետական և համայնքների բյուջեների օգտին,
  • բարձր ռիսկային գործարքների (խաղատներ, կրիպտո ակտիվներ և այլն) համար,
  • ֆինանսաբանկային ծառայությունների դիմաց,
  • Arca նվեր և մեկանգամյա օգտագործման համար նախատեսված քարտերով:

Հետվճարը չի գործի նաև, եթե գործարքը վերաբերում է ստացված հետվերադարձին, փոխհատուցմանը և հետգանձումներին: Էլեկտրոնային դրամապանակներով  իրականացված գործարքները ևս ներառված չեն հետվճարի ծրագրում:

Ծրագիրն իրականացվում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ (Arca) և  ՀՀ կառավարության համագործակցության արդյունքում:  Որպես առաջին նմանօրինակ  մասշտաբային ծրագիր՝ այն նպատակ ունի խթանել անկանխիկ գործարքների առաջխաղացումն ու թվային տեխնոլոգիաների զարգացումը: Պիլոտային ծրագրի իրականացման ժամկետը՝ 01.01.2026-31.12.2026թ.:

Հունվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Arca-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը, ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը և Ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը ներկայացրին ծրագրի մանրամասները:

ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն անդրադարձավ ՀՀ առևտրային բանկերի կարևոր դերակատարությանն այս նախաձեռնության իրականացման գործում. «Սա շատ կարևոր նախաձեռնություն է՝ ուղղված անկանխիկ գործարքների առաջխաղացմանը և տնտեսական աշխուժության խթանմանը: Կարևոր է ընդգծել, որ Arca-ն կարողանում է իրականացնել հետվճարի այս ծրագիրը առևտրային բանկերի կողմից վճարվող սակագներից ձևավորվող ֆոնդի հաշվին: Հայաստանի բոլոր առևտրային բանկերն արագ արձագանքել են այս ծրագրին՝ ձգտելով առավել հարմար պայմաններով սպասարկում ապահովել հաճախորդներին»:

Հիշեցնենք, որ 2026թ. հունվարի 1-ից Arca սոցիալական քարտով (Arca Pension) անկանխիկ վճարումների դիմաց կստանաք 20% հետվճար (առավելագույնը 10,000 դրամ), որին կգումարվի նաև 2% հետվճարի ծրագիրը:

Հայէկոնոմբանկի Arca քարտեր կարող եք պատվիրել՝ այցելելով Բանկ կամ AEB Mobile բջջային հավելվածի միջոցով՝ անվճար առաքմամբ Երևանում և 1,000 դրամ առաքման վճարով՝ ՀՀ մարզերում:

Հայէկոնոմբանկի Arca քարտերով (բացառությամբ՝ Arca սոցիալականի) կարող եք ստանալ նաև վարկային գիծ առավել հարմար պայմաններով:

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս