Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բուժքույր Հունանյանին արգելվել է լինել 2026-ի ՔՊ ընտրացուցակում. որոշում կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը հրաժարականի տեքստ է հրապարակել՝ հայտարարելով, որ չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով։

ArmLur.am-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ այս հրաժարականին նախորդել է Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությունների շուրջ բարձրացած հանրային դժգոհությունը: Հունանյանի ամեն հրապարակային խոսք վեր էր ածվում ՔՊ-ին նսեմացնելու և ծաղրելու հիմքի: Դրա համար կուսակցությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշել են, որ նա չպետք է լինի իրենց թիմում:

«Սխալվել կարող են բոլորը, սակայն հանրային առաջնորդները պարտավոր են պատասխանատվություն կրել»,- նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ հրաժարականը համարում է սեփական օրինակով առաջնորդվելու դրսևորում։ Բայց նրա ներողությունները առոչինչ են:

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով, Հունանյանին ուղղակի արգելվել է մասնակցել նաև 2026 թվականի ընտրություններին: Ու թեև Հունանյանը հայտարարել է, որ շարունակելու է ծառայել պետությանը, դա թերևս կլինի արդեն ոչ պաշտոնական կարգավիճակով. չի բացառվում հենց ավագ բուժքույրի իր պարտականություններին վերադառնա: ՔՊ-ում նրա քաղաքական կարիերան համարում են ավարտված: Իսկ ինքը՝ Հունանյանը, հեռանում է այդ պաշտոնից նեղված:

Հիշեցնենք, որ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն էլ Նիկոլ Փաշինյանի ՍՄՍ-ով անարդար հեռացավ այդ պաշտոնից, երկար խայտառակություններից հետո հիմա Սուրբ գրիգոր լուսավորիչ ԲԿ տնօրեն է աշխատում՝ վերադառնալով իր բժշկական մասնագիտական ակունքներին:

Սոնա Գրիգորյան




Լրահոս