ԵՄ-ն նախընտրում է երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ Գրենլանդիայի հարցով, բայց պատրաստ է անհրաժեշտության դեպքում գործողություններ ձեռնարկել, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Այս շաբաթավերջին ԵՄ առաջնորդները կհանդիպեն՝ քննարկելու մեր արձագանքը։ Մենք գտնվում ենք խաչմերուկում։ Եվրոպան նախընտրում է երկխոսությունն ու լուծումները, բայց մենք լիովին պատրաստ ենք գործել, անհրաժեշտության դեպքում՝ միասնականությամբ, հրատապությամբ և վճռականությամբ», – ասել է նա՝ դիմելով Եվրախորհրդարանի պատգամավորներին։


















































































