Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը կոչ է արել ստեղծել «կամավորների կոալիցիա»՝ Եվրոպան պաշտպանելու համար։
«Մեզ անհրաժեշտ է եվրոպական բանակ։ Կան միջանկյալ քայլեր, որոնք մենք կարող ենք հեշտությամբ իրականացնել այդ ճանապարհին. նախ՝ մենք պետք է ինտեգրենք մեր պաշտպանական արդյունաբերությունները։ Երկրորդ՝ մենք պետք է ստեղծենք կամավորների կոալիցիա։ Եթե մենք պատրաստ ենք դա անել Ուկրաինայի համար, ապա նույնը պետք է անենք ԵՄ-ի համար», – ասել է Ալբարեսը գերմանական Der Spiegel հրատարակությանը տված հարցազրույցում։





























