Եգիպտոսն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ միանալու Խաղաղության խորհրդին, որպեսզի մասնակցի Գազայի հատվածում իրավիճակի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելուն, ասվում է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Եգիպտոսը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Եգիպտոսի նախագահ Աբել Ֆաթթահ աս-Սիսիին ուղղված հրավերը ՝ միանալու Խաղաղության խորհրդին և հայտարարում է այդ առաջարկի ընդունման մասին», – ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հունվարի 16-ին Թրամփը հայտարարեց «Խաղաղության խորհուրդ» անվամբ միջազգային կառույց ստեղծելու իր որոշման մասին և մի շարք երկրների հրավիրեց մասնակցել։

















































































