Հայատանն Ադրբեջանից թույլտվություն է խնդրել իր բեռները Ռուսաստան տարանցելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունվարի 19-23-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող տնտեսական ամենամյա ֆորումի ժամանակ։
Նա նշել է, որ այսօր փոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով, բայց կգա մի օր, երբ Ադրբեջանից Հայաստան ու Հայաստանից Ադրբեջան ուղիղ ճանապարհով կիրականացվի այն։ «Այդ օրը շատ հեռու չէ»,- ասել է Ալիեւը։
Ֆորումի ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ իր հերթին նշել է, որ տարիներ անց այն սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից քաղաքացիները կարողանան սահմանը հատել, առեւտուր անել։
«Մենք արթնանում էինք, մինչ այս համաձայնագրերի ստորագրումը, հետաքրքրվում էինք, թե սահմանին ինչ է կատարվել։ Իսկ այնտեղ հիմնականում կրակոցներ, զոհեր, վիրավորներ էին, որը մեզ ուղղակի սթրեսային վիճակի մեջ էր պահում։ Հիմա մենք նույնիսկ մոռացել ենք, ապրում ենք ավելի շատ մեր ծրագրերի իրականացման գործով»,- ասել է ՀՀ նախագահը։
Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ Դավոսի տնտեսական հանձնաժողովին չի մասնակցի Նիկոլ Փաշինյանը։
Ֆորումին չի մասնակցում նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կաբախիձեն, քանի որ, ինչպես հայտնել էր երկրի Կառավարությունը, արդեն երկրորդ տարին անընդմեջ ֆորումի կազմակերպիչներից Կոբախիձեն հրավեր չի ստանում։
Տեղեկացնենք, որ Դավոսի ամենամյա ֆորումին հրավիրվում են բիզնեսի առաջատար նեկայացուցիչներ, քաղաքական առաջնորդներ, նշանավոր մտավորականներ։ Ֆորումի քննարկման հիմնական թեմանները համաշխարհային ամենահրատապ խնդիրներն են, այդ թվում՝ առողջապահական և շրջակա միջավայրի։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























