Armenian text to speach

Լեհաստանը ևս չի միանա Խաղաղության խորհրդին․ բացատրություն՝ Թրամփին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բացատրել է, որ իր երկիրը չի կարող միանալ «Խաղաղության կոալիցիային»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահ Թրամփը Նավրոկիին հրավիրել է միանալ «Գազայի հարցով խաղաղության խորհրդին»։

«Մենք քննարկեցինք Լեհաստանի՝ Խաղաղության խորհրդում մասնակցության կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Իմ աջակցությունը նախագահ Թրամփին անսասան է, ինչպես նաև նախագահ Թրամփի աջակցությունը Լեհաստանին։ Միևնույն ժամանակ, որպեսզի մենք լեհ ժողովրդի անունից պարտավորություն ստորագրենք, նման միջազգային համաձայնագիրը պետք է անցնի սահմանադրական ընթացակարգ», – Դավոսում ամերիկացի առաջնորդի հետ հանդիպումից հետո «Republica» հեռուստաընկերության եթերում ասել է Նավրոցկին։




Լրահոս