Մեր իշխանությունները կարող են ամեն ինչը գցել, օրինակ, Սամվել Ալեքսանյանի վրա ու ասեն, որ ինքն է մեղավոր արտաքին քաղաքականության մեր ձախողումների համար»,- ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը` խոսելով արտաքին քաղաքական դաշտի ձախողումների մասին:
Բանախոսին զայրացրել է Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված. «Ինչ հաշտեցման մասին է խոսքը, եթե 1,5 մլն մարդ են, մեղմ ասած, սպանել ու այսքանից հետո հաշտեցման մասին է խոսում Սերժ Սարգսյանը: Երևի մենք պետք է գնայինք Գյուլի հետ նկարվեիք, Սփյուռքը պառակտեինք… դե եթե էդ արձանագրություններն էդքան լավ են, ինչու մեր խորհրդարանը չի վավերացնում դրանք»: