Վերջերս մեծ քննադատության տեղիք է տվել Տեր Արտաշես քահանայի վերջին երկու հրապարակային հայտարարությունները։
Առաջինում նա իր աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած Եկեղեցու «բարենորոգման» ծրագրին և միանում է իր հոգեւոր այն եղբայրներին, որոնք եւս ողջունել են այդ ծրագիրը։
Առաջին հայտարարությունը ստորեւ․
«Ես՝ Մասյացոտնի թեմի Ոսկետափ համայնքի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, միանում եմ առաջնորդիս՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և մյուս արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների նախաձեռնած Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին»։
Այս հայտարարությունը քահանան գրել էր ֆեյսբուքյան իր էջով, ապա շատ չանցած ափսոսանք հայտնել։ Հաջորդ օրը քահանայի ֆբ-յան էջով կարդում ենք երկրորդ հետեւյալ հայտարարությունը․
«Ես, Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, խոր ցավ և ափսոսանք եմ հայտնում իմ երեկվա հայտարարության կապակցությամբ, որը եղել է արտաքին ազդեցությունների, իրականությունը սխալ գնահատելու և հոգեկան լարվածության հետևանք։ Այդ հայտարարությունը չի արտացոլում իմ իրական դիրքորոշումն ու համոզումները»։
Այս տողերը գրել է Տեր Արտաշես քահանա Հակոբյանն՝ առանց մանրամասնելու, թե ում կողմից եւ ինչպիսի արտաքին ազդեցություններ են եղել իր նկատմամբ։ Նշենք, որ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը Մասյացոտն թեմից է, որը նախկինում առաջնորդել է Վեհափառի դեմ պայքարին միացած, «տիրադավ» անվանումը ստացած Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։
Տեր Արտաշեսը հանդիսանում է Ոսկետափ համայնքի Սուրբ Սահակ-Մեսրոպ Եկեղեցու հոգեւր հովիվը և, միաժամանակ, հոգեւոր ծառայության է կարգված Վեդի համայնքի Ոսկետափ, Տափերական, Այգավան, Նոր Կյանք, Վանաշեն, Արալեզ և Սիսավան բնակավայրերում։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































