Armenian text to speach

Fitch-ը բարելավել է Արդշինբանկի հեռանկարը՝ «կայուն»-ից «դրական»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարելավել է Արդշինբանկի վարկանշային հեռանկարը «կայուն»-ից «դրական»՝ հաստատելով Բանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-term Issuer Default Rating (IDR)) և կենսունակության վարկանիշը (VR) համապատասխանաբար՝  «BB-» և «bb-»-ի:

Վարկանիշային գործակալությունը, հրապարակելով վարկանիշի իր մեկնաբանությունները, մասնավորապես ընդգծել է Բանկի ունեցած առաջատար դիրքը,   ակտիվների որակի կայունությունը, կապիտալացման, իրացվելիության և շահութաբերության բարձր մակարդակը, ինչի արդյունքում Արդշինբանկի վարկանիշը համադրվում է Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար՝ որպես մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ:

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s, Moody’s և Fitch վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշ:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս