
«Կոմունիստները կարող են Հայաստանում հաղթել, եթե արդար ընտրություններ լինեն»:
Այն, որ ընտրությունների արդարությանը կոմունիստները նույնպես թերահավատորեն են վերաբերում, միանգամայն հասկանալի եւ ընդունելի է: Մեր ընտրական համակարգն անդառնալիորեն հեռու է արդար ու թափանցիկ համարվելուց: Բայց այս իրավիճակում կոմունիստների վերաբերմուքն էլ է տարօրինակ. ակտիվանում ու ինչ-որ մտքեր են հայտնում միայն ընտրությունից ընտրություն: Համենայնդեպս, Հայաստանում այս կուսակցությունից վաղուց արդեն միայն հիշողություններ են մնացել: Հետեւաբար ընտրություններն ինչպես էլ կազմակերպվեն, միեւնույն է, հաջողությունը կոմկուսին չի ժպտա` անգամ Ռուսաստանի նախադեպը հաշվի առնելով: