Իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում ավերածությունների է հանգեցնում, հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը բանակցություններ են վարում Կրեմլում։ Հանդիպման ընթացքում առաջնորդները, ինչպես սպասվում է, կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացումը առևտրային, տնտեսական, մշակութային և մարդասիրական ոլորտներում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ կենտրոնանալով Գազայի հատվածի վրա։
«Մենք, պարոն նախագահ, մեծ տառապանքներ ենք կրել մեր պաղեստինյան հողում իսրայելական օկուպացիայի ժամանակ, որը հանգեցնում է ավերածությունների Գազայի հատվածում և Երուսաղեմի Արևմտյան ափին», – ասել է Աբբասը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։























