Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կառավարական առանձնատների սպասարկման արժեքը 621,3 մլն դրամ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը նախորդ տարվա համեմատ փոփոխություն չի կրել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեկանում է, որ «Կառավարական ամառանոցների տնտեսություն» ՊՈԱԿ-ին այս տարի ևս Վարչապետի աշխատակազմը հատկացրել է նույնքան գումար, որքան հատկացվել որ 2025 թվականին՝ 621 մլն 340  հազար 100 դրամ։

Սպասարկման ծախսերը 2024 թվականի համեմատ ավելացել են մոտավորապես 18 մլն դրամով։ Նշենք, որ 2024 թվականին այդ ծախսերը կազմել են շուրջ 603 մլն դրամ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն դեռ 2024 թվականին կառավարության նիստի ժամանակ դժգոհեց, որ կառավարական առանձնատանը, որտեղ ապրում է, ցուրտ է, ջեռուցումից բացի տաքացուցիչ է միացնում։ Հենց սրանից հետո առանձնատներին հատկացվող գումարը ավելացվեց։

2023 թվականին սպասարկման համար հատկացվել էր 542 մլն դրամ, 2022 թվականին՝ շուրջ 470 մլն դրամ։

ՊՈԱԿ-ում մշտապես բնակվել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, այժմ 4 ընտանիք է բնակվում՝ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Սուրեն Պապիկյանի և Ալեն Սիմոնյանի։ Բայց այստեղ շուրջ 10 առանձնատուն կա, որտեղ կարող են բնակվել բարձրաստիճանները։

Տարիներ առաջ մամուլը գրել, որ ավարտվել են 2 առանձնատան կապիտալ նորոգման աշխատանքները, որոնց գումարը տրամադրվել է պետբյուջեից՝ գաղտնի որոշումներով։ Այդ տներում ապրելու են ԱԱԾ տնօրենն ու ՆԳ նախարարը, որոնք չեն շտապում տեղափոխվել «դաչաներ», թեև տներն արդեն տևական ժամանակ է՝ պատրաստ են։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս