Armenian text to speach

Ես կտայի իմ ողջ գումարը, բոլոր ժամացույցներն ու մեքենաները՝ միայն թե ստանայի UFC-ի չեմպիոնական գոտին․ Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է զոհաբերել ամբողջ կարողությունը՝ հանուն չեմպիոնական տիտղոսի։

Թեև Ծառուկյանը համարվում է լիգայի ֆինանսապես ապահովված մարտիկներից մեկը, լեգենդար Դեմետրիուս Ջոնսոնի հետ զրույցում նա ընդգծել է, որ իր համար առաջնային է սպորտային հաջողությունը։

«Այո, ինձ UFC-ի չեմպիոնական գոտին է պետք՝ ամեն ինչից առավել։ Ես կտայի իմ ողջ գումարը, բոլոր ժամացույցներն ու մեքենաները՝ միայն թե ստանայի այդ գոտին։ Դա իմ երազանքն է… Քանի՞ գոտի ունես դու։ Տասնհի՞նգ։ Ինձ գոնե երեք-չորսն է պետք», – ասել է Արմանը։

Չնայած թեթև քաշայինների դիվիզիոնում զբաղեցրած առաջին հորիզոնականին՝ Ծառուկյանը դուրս է մնացել ժամանակավոր չեմպիոնական գոտու համար պայքարից։ Այդ տիտղոսը կվիճարկվի այս կիրակի՝ Լաս Վեգասում կայանալիք UFC 324 մրցաշարում՝ Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի միջև։




Լրահոս