ArmLur.am-ը, հետևողականորեն ուսումնասիրելով Ազգային ժողովի կայքը, նկատել է, որ մինչ այժմ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը դեռ Հռիփսիմե Հունանյանն է։
Հետաքրքիրն այն է, որ երբ հարցը վերաբերվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ԱԺ Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունն ու վարչության պետ Լաուրա Անտոնյանն ամբողջ կազմով լծվում են նրա PR-ը պատշաճ ապահովվելու համար։ Հարկ է նշել, որ կայքի թարմացումը հաճախ է ուշանում, ինչպես այս դեպքում, երբ գրեթե 2 օր է Հանձնաժողովի կազմում փոփոխություններ չի եղել ու նախագահը դեռ Հունանյանն է։





























