Այս պահին տեղի ունեցող ասուլիսի ընթացքում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նշեց այն 5 քաղաքական դրդապատճառները, որոնք որոշիչ դեր ունեցան կոալիցիայի մաս չկազմելու որոշման համար:
«Առաջինը նախագահի այն հայտարարությունն է, որ չի ցանկանում այլևս զբաղեցնել նախագահի կամ վարչապետի պաշտոնը: Այս որոշումը նոր քաղաքական իրավիճակ կստեղծեր երկրում:
Հաջորդը սահմանադրական բարեփոխումների անցկացման կարգն է, Սահմանադրական դատարանի որոշումը` կուտակային համակարգի պարտադիր բաղադարիչը հակասահմանադրական ճանաչելու մասին, Կառավարության հրաժարականն ու նոր վաչապետի նշանակումը», – նշեց նա:
Բաղդասարյանի խոսքով՝ ՕԵԿ-ին չհաջողվեց ունենալ որոշիչ դերակատարում կոալիցիայի կազմում:
«Ռազմավարական տարաբնույթ հարցերում մեզ չի հաջողվել որոշումների կայացման գործընթացներում ունենալ որոշիչ նշանակություն: Քաղաքական դաշտում մենք ոչ մեկի տեղը չենք զբաղեցնում, մենք ներկայացնելու ենք մեր օրակարգը»,-նշեց նա: