Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բուք, անանցանելի ճանապարհներ, ձյուն. ինչ եղանակ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի Հանրապետության մայրուղիներում բուք է, որոշ հատվածներ դժվարանցանելի։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը  հայտնում է, որ հունվարի 22-ից հանրապետության առանձին շրջաններում դիտվում է քամու ուժգնացում, ինչով պայմանավորված որոշ հատվածներում դիտվում է նաև բուք։

Արդյունքում մի շարք ավտոճանապարհներ հայտնվել են անանցանելի վիճակում։

Հունվարի 23-ի ցերեկը և 24-ին Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում կրկին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ

Երևանում այսօր՝ հունվարի 23-ի առավ

ոտյան ժամերին և ցերեկը սպասվում է ձյուն։ Հունվարի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում հունվարի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 23-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, հունվարի  23-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 24-25-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս