ՀՀ վարչապետի աշխատակազմը 2026 թվականը մեկնարկել է կառավարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներին կլորիկ դրամաշնորհներ շռայլելով։
ArmLur.am-ը գրել էր, որ 621 մլն 340 հազար դրամը Վարչապետի աշխատակազմը հատկացրել է Երևանում կառավարական առանձնատների սպասարկման համար։
ArmLur.am-ը տեղեկանում է, որ մեկ այլ դրամաշնորհով «Սպասարկում» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 487 մլն 897 հազար 500 դրամ։
Այս գումարով «Սպասարկում» ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ամրացված շենքերի և այլ գույքերի սպասարկում՝ իրականացնելով շենքում տեղակայված պետական կառավարման մարմինների աշխատակազմերի շենքային պայմանների հետ կապված ընթացիկ սպասարկման աշխատանքներ։
Սպասարկվող տարածքների թվում են Հանրապետության հրապարակի Կառավարական 1-ին տուն, Աբովյան 9 2-րդ հարկ, Բաղրամյան 26 /ավտոպարկ/, Բաղրամյան 24, Տերյան 89, Անտառային 188, Կառավարական թիվ 3 տուն, 2-րդ հարկ հասցեները։
«Սպասարկում» ՊՈԱԿ-ի ներկայիս տնօրենը Տիգրան Գեղամյանն է, իսկ նրանից առաջ 2022–2024 թվականներին ՊՈԱԿ-ի տնօրենը եղել է ներկայիս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
Էմմա Միքայելյան


























































































