Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդան Ղուկասյանը ամբողջ գիշեր գրեթե չի քնել՝ կրծքավանդակի և թևերի շրջանում ունեցած ցավերի պատճառով․ Փոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը իր ֆեյսբուքյան եթերում հայտնում է․ «ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Վարդան Ղուկասյանին։ Ինչպես նա հայտնեց, ամբողջ գիշեր գրեթե չի քնել՝ կրծքավանդակի և թևերի շրջանում ունեցած ցավերի պատճառով։ Հավանաբար նաև խցի պայմաններն են նպաստում, որպեսզի այս վիճակը շարունակվի նրա մոտ, բայց ամենակարևոր պատճառն այն է, որ չի տրամադրվել համապատասխան բուժօգնություն։

Ըստ էության, մինչև հիմա Վարդան Ղուկասյանին անհրաժեշտ բուժօգնությունը դիտավորյալ չի տրամադրվում ՀՀ իշխանությունների կողմից, սա արդեն խոսում է այն մասին, որ պարոն Ղուկասյանին իրապես ցանկանում են զրկել կյանքից, այլ կերպ սա չեմ կարող մեկնաբանել»։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս