Վերջին հինգ տարվա ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը 7 անգամ աճել է, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք ողջունում ենք մեր հարևանների միջև հարաբերությունների վերականգնումը և նրանց միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը։ Ինչ վերաբերում է մեր տարանցիկ գործառույթին, մենք զգալի ներդրումներ ենք կատարում դրա զարգացման մեջ, ներառյալ ճանապարհային ենթակառուցվածքները, նավահանգիստները, օդանավակայանները և տարբեր տեսակի ենթակառուցվածքները։ Սա հիմնված է տարանցիկ ոլորտի շարունակական աճի դրական սպասումների վրա», – նշել է Կոբախիձեն։

























































































