Armenian text to speach

TikTok-ում տարածվում են ՀՀ քաղաքացիների համար նպաստ ստանալու հնարավորության մասին հրապարակումներ. ՆԳՆ-ն զգուշացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«TikTok» սոցիալական հարթակում տարածվում են ՀՀ քաղաքացիների համար իբր «սոցիալական հիմնադրամից» 300 հազար դրամ նպաստ ստանալու հնարավորության մասին հրապարակումներ՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունից:

«Սակայն իրականում այս եղանակով հանցագործները կրկին անգամ փորձում են ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), ինչը հետագայում կարող է հանգեցնել Ձեր դրամական միջոցների հափշտակմանը։

Հորդորում ենք Ձեզ

  • չանցնել կասկածելի հղումներով
  • չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալ

Հիշեք՝

  • ՀՀ պետական և սոցիալական մարմինները սոցիալական ցանցերի միջոցով չեն հավաքագրում քաղաքացիների բանկային և անձնական տվյալներ։
  • ՀՀ պետական և սոցիալական մարմինները օգտագործում են միայն հայկական «.am» դոմենային անվանումներ (օրինակ՝ mlsa.amsocservice.ammia.gov.ammoh.ame-request.am)»:



Լրահոս