Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մհեր Արմենիան և ևս 9 կուսակցությունների ղեկավարներ տուգանվել են․ որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2024 թվականի ընթացքում տարեկան հաշվետվություն ներկայացնելու պարտականություն են ունեցել 123 կուսակցություններ: ArmLur.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից տեղեկանում է, որ 2025 թվականի 2-րդ կիսամյակի վերջի դրությամբ 119 կուսակցություններ ներկայացրել են իրենց 2024 թվականի տարեկան հաշվետվությունները, իսկ 4 կուսակցություններ («Միավորում հանուն Հայաստանի», «Հայք լիբերալ» «Հայրենատէր» և «Ազգային համաձայնություն») Սահմանադրական օրենքով սահմանաված ժամկետում Հանձնաժողով չեն ներկայացրել իրենց 2024 թվականի տարեկան հաշվետվությունները:

Բացի այս,  2024 թվականի տարեկան հաշվետվությունները հաշվետու ժամանակահատվածում չներկայացրած կուսակցությունների նկատմամբ նախաձեռնվել են ՎԻՎ վարույթներ. առաջին անգամ չներկայացրած 10 կուսակցություններ՝

ֆինանսական հաշվետվությունները սահմանված կարգով չներկայացնելու պատճառով 40 հազարական դրամի չափով տույժեր են սահմանվել

  • «Հայրենատէր» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանի,
  • «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի նկատմամբ։

Կուսակցության ղեկավար կազմի պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ ազատելու տվյալները սահմանված կարգով ԿԿՀ չներկայացնելու համար 100 հազարական դրամներով տուգանվել են

  • «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը,
  • «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը,
  • «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության նախագահ Ժասմեն Բաբայանը,
  • «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Սիմոն Հակոբյանը,
  • «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը,
  • «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը,
  • «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Մկրտիչ Գիմիշյանը։

Բացի այդ, «Ազգի ձայն» կուսակցության նախագահ Մհեր Մեսրոպյանը (ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Արմենիա) տուգանվել է միանգամից 2 դեպքով՝ ֆինանսական հաշվետվություն և տեղեկություններ չներկայացնելու համար 40 հազար և 100 հազար դրամով։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս