ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը armlur.am-ին հայտնել է, որ նշված քրգործը հարուցվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վալենտին Պապյանի նկատմամբ: ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունում պարզվել է, որ Պապյանը, անցնելով իր պաշտոնական լիազորությունները, բռնություն է գործադրել իր ենթակայության ներքո աշխատող ոստիկանության Կոտայքի բաժնի քննիչի նկատմամբ, ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը: Մինչ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից նյութերը կուղարկվեին Հայաստանի հատուկ քննչական ծառայություն, տեղի ունեցած միջադեպի մասին իմացել է ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը եւ իր հրամանով աշխատանքից ազատել Վալենտին Պապյանին ու հանձնարարել անցկացնել ծառայողական քննություն: Պապյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:




Լրահոս